Դեկտեմբերի 10-ին` ժամը 21.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում 1980 թ. ծնված Արման Խ.-ից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 16.00-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում, իր ծանոթ Նարեկը Երևանի Սարյան փողոցի թիվ 22 շենքի մոտ բացահայտ հափշտակել է իր «Սամսունգ» մոդելի պլանշետը և դիմել փախուստի` պատճառելով 190.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Նարեկը 1989 թ. ծնված Նարեկ Մ.-ն է, որը դեկտեմբերի 11-ին, ժամը 15.00-ին, իր տնից բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն: