Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 1-ից 4-ը Երևանում կանցկացվի պատանի երաժիշտ-կատարողների «Նոր անուններ» չորրորդ միջազգային փառատոնը: Կմասնակցեն մինչև 18 տարեկան շուրջ 4 տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝ մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ Հայաստանից, Դանիայից, Կանադայից, Կուբայից, Լատվիայից, Վիետնամից, Վրաստանից, Ռուսաստանից, Չեխիայից և Մալթայից:
Այս տարի փառատոնը նվիրվում է Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի հիմնադրման 25-ամյակին: Այդ առիթով, փառատոնի շրջանակում հանդես կգան նաև ծրագրի անցյալ տարիների մասնակիցներ, ովքեր այսօր ճանաչված են միջազգային ասպարեզում: Հունիսի 1-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա փառատոնի հանդիսավոր բացումը:
Պատանի երաժիշտները հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Հունիսի 2-ին և 3-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը պատանի երաժիշտները կներկայանան մենանվագ կատարումներով: Հունիսի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա փառատոնի հանդիսավոր փակումը, որի շրջանակում պատանի մենակատարները ելույթ կունենան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
Փառատոնը կազմակերպում է «Մշակույթի գործիչների ընկերակցություն» ՀԿ-ն ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: «Նոր անուններ» ծրագրի ղեկավարն է «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարության կայքը: