|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ապրիլի 2-ին` հերոս հայորդի Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրը, գերմանական Համբուրգ քաղաքում տեղի ունեցավ Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված ֆլեշմոբ-ակցիա` բացվեց 100 մետր երկարությամբ հայոց Եռագույնը:
Նմանատիպ ևս մեկ ակցիա է նախատեսվում իրականացնել նաև Բեռլին քաղաքում` հենց այն վայրում, որտեղ 1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանի կողմից «Նեմեսիս» գործողության շրջանակներում, գնդակահարվեց երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան:
Ըստ նախաձեռնողների` եթե ոչ մի խանգարող հանգամանք չառաջանա` ակցիան կիրականանա ապրիլի 3-ի կեսօրին: Ֆլեշմոբ-ակցիային իրենց մանսակցությունը կբերեն նաև Գերմանիայում բնակվող և հանդես եկող հայ ըմբշամարտիկները: Այս մասին հայտնում է Գերմանիայում գտնվող «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի նախագահ, Արցախյան ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող Սրապիոն Գևորգյանը: