| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ասում են` գրքի գողը գող չէ, և կան մարդիկ, ովքեր ժողովրդական այս ասացվածքը սրտներին շատ մոտ են ընդունել. «Բուկինիստ» գրախանութից /Մաշտոցի 20/ շուրջ 297 000 դրամի գիրք է գողացվել:
Yerkir.am-ի հետ զրույցում «Բուկինիստ» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Վարդանյանը նշեց, որ գողությունը տեղի է ունեցել Նոր տարվան նախորդող օրերին, երբ գրախանութում ասեղ գցելու տեղ չի եղել:
«Այդ օրերին գրախանութը շատ մարդաշատ էր, և երիտասարդը որոշել էր օգտվել առիթից: Մանկական գրքեր էր գողացել` հետո վերավաճառելու մտադրությամբ: 77 գիրք էր գողացել: Գողին հայտնաբերեցինք մենք` խանութում առկա տեսախցիկների միջոցով: Հետո դիմեցինք ոստիկանություն, որն էլ բերման ենթարկեց նրան»,- ասաց տնօրենը:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «Բուկինիստ» ՍՊ ընկերությանը պատկանող գրախանութից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Գ. Հովհաննիսյանը մի քանի օր շարունակ տարբեր ժամերի, իբրև հաճախորդ, գնացել է Մաշտոցի 20 հասցեում գտնվող «Բուկինիստ» ՍՊ ընկերության պատկանող գրախանութ եւ գաղտնի հափշտակել 77 հատ տարբեր տեսակի գրքեր։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ ` Գ. Հովհաննիսյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (5 դրվագ):
Գրախանութի տնօրենը տեղեկացրեց նաև, որ խանութում գողություններ էլի են եղել, բայց գողություն կատարողներին չեն հայտնաբերելԼ Հիմա գրախանութում ավելացրել են տեսախցիկների քանակը: Ի դեպ, խանութում գիրք գողանալուց առաջ խորհուրդ կտանք նայել ցուցանակին, որին գրված է. «Ժպտացեք, ձեզ նկարահանում են»: