| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է․
«Հայաստանի քննչական կոմիտեի ենթակայության տակ հիմա աշխատում է 1014 քննիչ, որոնք տարբեր քրեական գործեր են կազմում, նախաքննություն իրականացնում, մեղադրանք առաջադրում մեր բազմաթիվ հայրենակիցների։
Միջինը 5 տարվա աշխատանքային ստաժ ունեցող քննիչները ստանում են միջինը 1 մլն դրամ աշխատավարձ։ Այդպես 2022-ի աշնանը խոստացել էր Նիկոլ Փաշինյանը՝ քննիչներին ևս իր համար թիկունք ապահովելով։ Համեմատության համար ասեմ, որ ուսուցիչների միջին աշխատավարձը 70-80 հազար դրամ է։
Եթե միջին թիվ հանենք քննիչներին վճարվող աշխատավարձից, ապա կստացվի ամսական մոտ 600 մլն դրամ (1.5 մլն դոլար) դուրս է գալիս պետական բյուջեից, տարեկան՝ 7,3 մլրդ դրամ (18 մլն դոլար)։
Հայաստանում աշխատող քանի՞ քննիչ հիմա կարող է հանգիստ ձեռքը դնել սրտին ու ասել, որ ինքը չի կատարել կամ կատարում իշխանության պատվերը, գործ չի կարել կամ կարում անմեղ մարդկանց վրա և չի իրականացրել կամ իրականացնում քաղաքական հետապնդում։
Բոլոր գործերը բացելու ենք հատ-հատ, ու ամեն պատվերով գործի համար պատասխանատվության են ենթարկվելու առաջին հերթին քննիչները։ Ամեն օրվա ապօրինի, պատվերով կալանավորման կամ ազատազրկման համար կալանավորվելու և ազատազրկվելու են քննիչները։ Առաջինը սկսելու եմ իմ նկատմամբ պատվերով գործերից ու շարունակելու հերթով, յուրաքանչյուրի համար։ Խոստանում եմ»։