կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-13 20:15
Քաղաքական

Նա բռնելով իմ ձեռքը՝ դրեց իր սրտին, իսկ իր ձեռքն՝ իմ սրտին՝ ասելով հետևյալը. «Մեր ժողովուրդների սրտերը դարերի ընթացքում բաբախել են համահունչ». ԱԺ նախկին նախագահը՝ հայ-իրանական հարաբերությունների մասին

Նա բռնելով իմ ձեռքը՝ դրեց իր սրտին, իսկ իր ձեռքն՝ իմ սրտին՝ ասելով հետևյալը. «Մեր ժողովուրդների սրտերը դարերի ընթացքում բաբախել են համահունչ». ԱԺ նախկին նախագահը՝ հայ-իրանական հարաբերությունների մասին

ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանն անդրադարձ է կատարել հայ իրանական հարաբերություններին և գրել. «2011 թվականի դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովում ընդունեցի Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցով ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին։ Պաշտոնական պատվիրակությունների հանդիպումից հետո առաջարկեցի այցելել Ազգային ժողովի նիստերի դահլիճ, որից հետո տևական ժամանակ տեղի ունեցավ ոչ պաշտոնական, անկեղծ առանձնազրույց։ Ցանկանում եմ վերհիշել այդ առանձնազրույցից մի փոքրիկ դրվագ, որն իմ հիշողություններում անմոռանալի տպավորություն թողեց։ Խոսում Էինք մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, մեր պատմության ընդհանությունների մասին։ Հրաժեշտի պահին մեր բարեկամ ժողովրդի Նախագահը կատարեց մի քայլ, որն ինձ հաճելիորեն հիացրեց։ Նա բռնելով իմ ձեռքը դրեց իր սրտին, իսկ իր ձեռքն՝ իմ սրտին ասելով հետևյալը՝ մեր ժողովրդի սրտերը դարերի ընթացքում բաբախել են համահունչ։ Ես ցանկանում եմ, որ հայերն իմանան, որ մենք բարկամ և եղբայր ժողովուրդ ենք և դա գալիս է դարերի խորքից։ Մեր ապագան պետք է հիմնված լինի մեր պատմական ընդհանրությունների տրամաբանության վրա։ Եվ Իրանի ժողովուդը անկախությունից հետո աջակցել և աջակցելու են Հայաստանի Հանրապետությանը։

Վերջին օրերին, երբ տեղեկացա Իրանում Հայաստանի դեսպանատան դիմաց կազմակերպված ցույցի և Ադրբեջանում ԻԻՀ դեսպանի և այսպես կոչված՝ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարի հանդիպման մասին ինձ մոտ առաջացավ խորը մտահոգություն, որ մեր բարեկամ պետությունների հարաբերություններն այս մակարդակի իջնելու վտանգի տակ են։
Սա մեր նոր իշխանավորների արտաքին քաղաքական «աննախադեպ» ձեռքբերումներից է։

Ինչպե՞ս կարողացաք 30 տարում ձեռքբերվածը երկու տարում մսխել»։