Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր կառավարության նիստից հետո ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անդրադարձավ Հյուսիսային պողոտայում երեկ տեղի ունեցած միջադեպին, երբ փողոցային երաժիշտների վեճին միջամտել են ոստիկանները, նրանց հեռացնելով փողոցից: Օսիպյանը կարծիք հայտնեց, որ պետք է մտնել Հյուսիսային պողոտայում ապրող բնակիչների դրության մեջ, որոնք անընհատ բողոքում են աղմուկից:
«Այո, կան երկրներ, կան քաղաքներ, որտեղ որոշ փողոցներում երաժիշտները նվագում են, երգում են, սակայն Հյուսիսային պողոտան խիտ բնակեցված փողոց է, և նրա բնակիչների համար այդ երաժշտությունը ազդում է, ինչպես աղմուկը: Ունենք բազմաթիվ բողոքներ: ինչ վերաբերում է երաժիշտների մասնակցությամբ միջադեպին, ապա ոստիկանները ստիպված են եղել միջամտել: Եղել է վիճաբանություն երկու երաժիշտների միջև, որոնցից մեկը եղել է ոչ սթափ վիճակում: Երաժիշտներին տարել են բաժին, կազմվել է համապատասխան արձանագրություն, որից հետո նրանց բաց են թողել»,- ասաց Օսիպյանը:
Միջադեպի տեսանյութը՝ ստորեւ: