կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-10 13:00
Հասարակություն

Ինքնասպանության ռիսկը մեծ է առաջին հերթին երաժիշտների շրջանում

Ինքնասպանության ռիսկը մեծ է առաջին հերթին երաժիշտների շրջանում

2014-ին Հայաստանում ինքնասպանություն գործել փորձողների թիվը 700-ն է, 168 դեպքը «հաջողությամբ է ավարտվել»: Այսօր լրագրողներին այս մասին տեղեկացրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նա նշեց նաև, որ ինքնասպան եղածների 70 տոկոսը տղամարդիկ են` 30-65 տարեկան: «Ինքնասպանություն գործողների 20 տոկոսը մինչև 30 տարեկաններն են, իսկ 25 տոկոսը` թոշակառուները, որոնք թվում է` թոշակի են անցել և մտածելու ոչինչ չունեն, բայց նրանք ծանր են տանում տարիքային անցումը»,- ասաց Ադիբեկյանը:

Ըստ նրա` ինքնասպանության ռիսկը մեծ է առաջին հերթին երաժիշտների շրջանում, հետո` բուժքույրերի, ֆինանսիստների, հոգեբույժների: Ի դեպ, 7 տոկոսով ավելի մեծ է ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցողների` ինքնասպանություն գործելու հավանականությունը:

«Ինքնասապանություն գործողների 80 տոկոսի հետ, երբ շփման մեջ ենք մտնում, նրանք հետ են կանգնում իրենց քայլից: Ինքնասպանություն գործելու 800 պատճառ կա, սակայն ինքնասպանների 41 տոկոսն այդ պատճառն իր հետ տանում է, 19 տոկոսի համար պատճառը պատժվելու վախն է, 18 տոկոսինը` կենցաղային խնդիրները, 6 տոկոսինը` չիրականացված իղձերը, 3 տոկոսի մոտ գումարային խնդիրներն են, իսկ 1,4 տոկոսի մոտ կյանքից հագեցվածությունը, և միայն 1,2 տոկոսի մոտ է ֆիզիկական ցավը ինքնասպանության պատճառ դառնում»,- ասաց սոցիոլոգը:

Նա հավաստիացնում է` ինքնասպանների 80 տոկոսը զգալ է տալիս իր` մոտալուտ ժամանակում այդ քայլին դիմելու մասին: