|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր լրագրողների հետ զրույցում Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձավ մարզպետի պաշտոնում իր առաջիկա անելիքներին: Նա նախ նշեց, որ Կոտայքի մարզի խնդիրները մեծ հաշվով չեն տարբերվում այլ մարզերի խնդիրներից, թեև կան որոշակի առանձնահատկություններ` պայմանավորված ամենատարբեր գործոններով: Ըստ մարզպետի` իր առաջին քայլը այդ խնդիրներին տեղեկանալն է և հետագա անելիքները պլանավորելը:
Ռոմանոս Պետրոսյանը չբացառեց, որ կարվեն ուսումնասիրություններ` եղած բացթողումները, կոռուպցիոն դրսևորումները վեր հանելու համար:
«ՏԻՄ-երի այն ներկայացուցիչները, որոնք 3-4 շրջան արդեն ղեկավարում են համայնքները, սակայն այդ համայնքներում խնդիրները շարունակելու են մնալ նույնը, ապա այդ համայնքապետերի հետ կա'մ աշխատանք պետք է տարվի, կա'մ պետք է քննարկվի նրանց հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը: Ես գործելու եմ Սահմանադրության և օրենքներով վերապահված լիազորությունների շրջանակում: Թիվ առաջին առաջնահերթությունը լինելու է Կոտայքի մարզի բնակչի վերափոխումը ՀՀ քաղաքացու: Կոտայքի մարզի բնակիչը իրեն պետք է զգա ՀՀ իրավատեր քաղաքացի»,- ասաց նորանշանակ մարզպետը: