|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ԱՄՆ Վերմոնտ նահանգի օրենսդիր մարմինը մարտի 31-ին ընդունել է Հայոց ցեղասպանության հիշատակի բանաձև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բանաձևը թվագրված է H.C.R. 86:
Այս տեղեկությունը հաստատվում է նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառմամբ, ըստ որի` ամերիկահայերից նահանգային օրենսդիրների նիստին մասնակցել են հայտնի գրող Քրիս Բոհջալյանն ու Դանա Ուալրեթը:
Դեռևս 2004թ. Վերմոնտի նահանգապետ Ջեյմս Դուգլասի համապատասխան հայտարարությամբ ապրիլի 24-ը ճանաչվել է Հայ նահատակների հիշատակի օր:
ԱՄՆ 50 նահանգներից 42-ը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը:
Մանրամասները՝ այստեղ: