Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ-ում աշխատանքն է սկսել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ողջույնի խոսքում նշեց, որ 2012 թ. հոկտեմբերին Կինշասայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) կայացած` Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 54-րդ լիիրավ անդամ-պետությունը:
Նրա խոսքով` Ֆրանկոֆոնիայի ԽՎ Եվրոպայի տարածաշրջանի նախագահների համաժողովը տեղի է ունենում ինչպես հայերի, այնպես էլ ողջ աշխարհի համար կարեւոր իրադարձության նախաշեմին` 2015 թ.-ի ապրիլի 24-ին Հայաստանը եւ համայն առաջադեմ մարդկությունը կնշեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Նիստի ավարտին ընդունվել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն:
1. Մենք` ֆրանսերենը որպես ընդանուր լեզու գործածող պետությունների խորհրդարանների ներկայացուցիչներս, 2015թ. մարտի 31-ի Եվրոպայի տարածաշրջանի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի սեկցիաների նախագաների համաժողովում հավաքվելով՝
2. Հաստատելով մեր պարտավորությունները` ի շահ խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, Ֆրանկոֆոնիայի տարածքում անվտանգության և դրա համաշխարհային արժեքների,
3. Քաջալերելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին` հետամուտ լինել ,ՄԱԿ-ի միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի Հռչակագրի համաձայն, ճգնաժամերի և հակամարտությունների կանխարգելմանն ուղղված գործողությունների իրականացմանը,
4. Ընդգծելով, որպես Ցեղասպանության` ոճրագործություն որակված գործողությունների` մինչ այսօր համաշխարհայնորեն ճանաչված չլինելու անընդունելիությունը և հիշեցնելով, որ նման ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի,
5. Դատապարտում ենք հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանության փաստը:
6. Ոգեկոչում ենք 1915թ. Հայերի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը և համերաշխ ենք Հայաստանի և հայ ժողովրդի հետ՝ Ցեղասպանության համաշխարհային ճանաչման և այդ ցեղասպանությանը ենթարկված անձանց իրավունքների վերականգնման համար մղվող պայքարում:
7. Հրավիրում ենք Թուրքիային` առերեսվել սեփական պատմությանը և, ի վերջո, ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը, և հույս ենք հայտնում, որ այդ ճանաչումը հայ և թուրք ժողովրդների միջև հաշտեցման մեկնակետ կհանդիսանա: