կարևոր
3241 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-07 11:12
Քաղաքական

Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձև

Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձև

ՀՅԴ Կիպրոսի կոմիտեն և ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախումբը, նկատի ունենալով Լաչինի միջանցքի փակումը և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական շարունակական սադրանքները, գործակցելով կիպրահայ համայնքի պետական ներկայացուցչի հետ, ինչպես նաև Արցախի բարեկամների շրջանակի հետ, խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Ադրբեջանին դատապարտող բանաձև։ Ներկայացված բանաձևn ապրիլի 6-ին քննարկվել է խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում և միաձայնությամբ ընդունվել։ Բանաձևը Ադրբեջանին դատապարտմանը զուգահեռ, վերջինիս հորդորում է անմիջապես բացել միջանցքը. նշվում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

«ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախումբը շնորհակալություն է հայտնում Կիպրոսի խորհրդարանական կուսակցություններին և վերահաստատում իր հանձնառությունը՝ հետայսու ևս շարունակել Հայաստանի ու Արցախի միջազգային շահերի պաշտպանության շուրջ աշխատանքները։ Հանձնախումբը հավատացած է` համազգային ջանքերի միավորմամբ և միջազգային հանրության տարբեր շրջանակների աջակցության ապահովմամբ հնարավոր կլինի հաղթահարել թուրք-ադրբեջանական ծավալապաշտական նկրտումներն ու աշխարհաքաղաքական մարտահրավերները», – նշված է հայտարարության մեջ։

Կիպրոսի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախագահ Հագոբ Գազանճյանը իր հերթին նշել է, որ Կիպրոսի Հայ դատի հանձնախումբը նկատի ունենալով Լաչինի միջանցքի փակումը և ադրբեջանական կողմի շարունակվող սադրանքները Հայաստանի նկատմամբ Հայ համայքի պետական ներկայացուցչի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Արցախի բարեկամների շրջանակի հետ Ադրբեջանին դատապարտող բանաձև է մտածել, որ ներկայացրել է Կիպրոսի խոհրդարանի լիագումար նիստին։

«Ուրախ ենք հայտարարել, որ այսօր Կիպրոսի խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց բանաձևին՝ դատապարտելով Ադրբեջանին և կոչ անելով անմիջապես բացել Լաչինի միջանցքը։ Կիպրոսի Հայ դատի հանձնախումը շնորհակալություն է հայտնում Կիպրոսի խորհրդարանական կուսակցություններին, որոնք միաձայն ընդունեցին Ադրբեջանին դատապարտող բանաձևը։ Կիպրոսի Հայ դատի հանձնախումը քաղաքական հնարավորություններով այսուհետ ևս պետք է շարունակի Հայաստանի և Արրցախի Հանրապետությունների շահերի միջազգային պաշտպանությանն ուղղված աշխատանքները։ Համոզված ենք, որ համազգային, համընդհանուր ջանքերի միավորումը և միջազգային հանրության ամենալայն շրջանակների աջակցության ապահովումը առիթ կլինի հաղթահարել թուրք-ադրբեջանական ծավալապաշտական հարձակումները և աշխարհաքաղաքական մարտահրավերները»,- ասաց նա։