|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.88 |
| EUR | ⚊ | € 404.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.4762 |
| GBP | ⚊ | £ 481.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է բանաձև` դատապարտելով հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում ներկայիս դրությունը. հայտնում է Հունաստանում և Կիպրոսում Հայաստանի դեսպանը:
Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան ըննդեմ Հայաստանի և Արցախի և պահանջում է կատարել 2020 թ. նոյեմբերի 9-ով նախատեսված դրույթները` ներառյալ գերիների ազատ արձակումը:
Միևնույն ժամանակ Կիպրոսը նաև կոչ է արել միջազգային հանրությանը գործել, որպեսզի վերջ դրվի Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային, ինչպես նաև կոչ է անում միջազգային կազմակերպություններին Արցախին հումանիտար օգնություն տրամադրել:
Բանաձևում նաև դատապարտվում է Արցախի դեմ պատերազմում Թուրքիայի մասնակցությունը: