Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մեկնաբանելով ՀԱԿ-ի սեպտեմբերի 9-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի այն հատվածը, որում նա նշել էր, թե «մենք գնում էինք երկխոսության` արդեն համոզված լինելով, որ այն արդյունքը, որին ուզում ենք հասնել, չենք հասնելու», ՀԱԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Այո, մենք մեծ հույսեր չէինք փայփայում, որ այդ երկխոսությունը տեղի կունենա, բայց, իհարկե, ուրախ կլինեինք, եթե իրականում կայանար երկխոսությունը, եւ մենք բանակցությունների արդյունքում կարողանայինք փոխհամաձայնության գալ ու հասկանալ, որ մեր երկրում որոշակի մթնոլորտ փոխելու համար պետք է անցկացվի արտահերթ համապետական ընտրություն: Սակայն առաջին եւ երկրորդ ռաունդների ընթացքում արդեն իսկ պարզ էր` որքանով են իշխանությունները պատրաստ ըմբռնելու երկրում տիրող իրավիճակը»: