կարևոր
3283 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-11 18:09
Հասարակություն

Սթափության կոչ եմ անում, վաղը հնարավոր է իրար հետ գաղթական դառնանք․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականներին

 «Այդ որ ասում եք՝  լափամանից օգտվողներ,  ծաղրածուներ։ Դուք ձեզ տեսե՞լ եք, դուք ձեզ հարց տվե՞լ եք։ Դուք և լափամանից  օգտվող եք, և ծաղրածու եք, ամեն ինչն եք, ինչ այս ամբիոնից ասել եք Շարժման հասցեին»,- Ազգային ժողովում հայտարությունների ժամին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա նշեց, որ միմյանց նկատմամբ ամենավերջին վիրավորանքներով մեր երկիրը որևէ մի տեղ չի հասնելու։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խնդրեց ավելի զուսպ լինել։

«Ես հիմա ավելի քան զուսպ եմ, ավելի քան համեստ եմ, պարզապես ամեն մարդ պետք է իր ասածաների համար պատասխան տա»,- ասաց Դանիելյանը։

Նա  ներողություն խնդրեց հայրենակիցներից, որ ԱԺ-ն վեր է ածվել փոխադարձ վիրավորանքների վայրի։

«Ինձ համար մանդատն էլ, այստեղ նստելն էր, այս աթոռն էլ բացարձակ արժեք չունեն, իմ երկրից ավելի թանկ չեն։ Հարյուր անգամ մտածել եմ, իմ ընկերներին ասել եմ, որ այդ մանդատն առհասարակ ինձ պետք էլ չի, չեմ էլ ուզում մի րոպե անգամ մնալ այս Ազգային ժողովում, ինձ համար մանդատը առ ոչինչ է»,- ասաց Գ.Դանիելյանը։