| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքական հայտնի լրատվական կայքերից Haberler-ը ռուս լուսանկարչի գործեր է հրապարակել, որոնք արվել են 100 տարի առաջ տարբեր երկրներում, այդ թվում, ըստ Haberler-ի, կան նաև Թուրքիայի տարածքում արված լուսանկարներ:
Haberler-ը առաջինը տեղադրել է հայ կնոջ լուսանկար՝ հայկական տարազով (ենթադրաբար` Արևմտյան Հայաստանի Արտվին շրջանից):
Այո՛, բոլորս տեղյակ ենք, որ 100 տարի առաջ՝ մինչև Հայոց ցեղասպանության իրագործումը, հայերն ու թուրքերը ապրել են միասին՝ մեկ հողի վրա: Սակայն զարմանալին այն է, որ հայուհու լուսանկարի տակ, փակագծերի մեջ, գրել են, բառացիորեն`
«այժմ այս շրջանը գտնվում է Թուրքիայի սահմաններից ներս»: Այսի՞նքն:
Առաջին հայացքից ընթերցողի համար նորմալ նախադասություն կարող է թվալ` ռուս լուսանկարիչը 100 տարի առաջ եղել է Թուրքիայում և լուսանկարել հայ կնոջ: Սակայն ի՞նչ կարիք կա փակագծերի մեջ շեշտել, որ այդ շրջանն այժմ Թուրքիայի տարածքում է: Չէ՞ որ Թուրքիայում Արևմտյան Հայաստանի մասին խոսելը տաբու է: Ի՞նչ նկատի ունեն՝ սահմաններից ներս ասելով: Ուրեմն ընդունո՞ւմ են, որ այդ տարածքն իրենցը չի եղել, բայց ներկայումս իրենց տարածքում է:
 Թուրքերը ոչինչ «պարզապես» չեն անում:  Ուրեմն` հնարավոր է երկու տարբերակ`  կա՛մ տվյալ լրագրողը թուրք է, բայց՝  պատմությունից տեղյակ, կա՛մ էլ Թուրքիայի  կառավարությունը Հայոց ցեղասպանության  100-ամյա տարելիցի նախօրեին ինքն իրեն  ապահովելու համար աչք է փակում նման  ձևակերպումների վրա, որպեսզի ցույց տա  աշխարհին, որ ոչինչ չի հերքում,  ընդհակառակը՝ բացեիբաց հայ կնոջ` 100-  ամյա վաղեմության լուսանկար է  հրապարակում, իհարկե՝ որոշ բառախաղերով:
Արազ Գայմագամյան