Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը շատ վրդովված էր լրագրողների հարցերից` ասելով, թե լրագրողները իրեն մեղադրանքներ են ներկայացնում: Իսկ լրագրողների հարցերը վերաբերում էին սահմանը հատած զինծառայողին:
«Էս ի՞նչ հարցեր եք տալիս, չեմ հասկանում: Իսկ դուք ո՞նց եք մեկնաբանում այդ միջադեպը»,- ասաց նա՝ փորձելով խուսափել հարցերից ու հեռանալ, սակայն լրագրողները պնդեցին, որ այդ հարցն այսօր ամենակարևորներից է` արդյո՞ք ադրբեջանցիները բեմադրել են տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է հայ զինվորն անցնում հակառակորդի կողմը, նաև` այն տեսանյութը, որում պատասխանում է հարցերին:
«Նենց հարց եք տալիս, որ ես առնվազն Ադրբեջանում պետք է եղած լինեի, որ տեսնեի` սարքա՞ծ է, թե՞ չէ: Մանրամասներին չենք տիրապետում, նոր ուսումնասիրում ենք դեպքը և դրա պատճառները: Չեմ կարող էս պահին ասել` հոգեկան շեղումներ ուներ, թե` ոչ: Դուք ուզում եք անմիջապես պատասխան ստանալ երեկ տեղի ունեցած դեպքի հետ կապված, ուսումնասիրվում է դեպքը: Ես չեմ կարող անպատասխանատու հայտարարություններ անել»,- ասաց փոխնախարարը:
Նա հավելեց, որ Կարմիր խաչը մշտապես համագործակցում է ՊՆ-ի հետ, և որ համապատասխան մարմինները տեղեկացված են:
Մեր այն հարցին, թե դեպքի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է ընկնում, փոխնախարարը պատասխանեց. «Պատասխանատվությունը անհատի վրա է ընկնում»: Նա վրդովված հավելեց, որ ուսումնասիրություն է ընթանում այդ դեպքի պատճառների բացահայտման ուղղությամբ, իսկ լրագրողները անմիջապես փորձում են մեղավորներ ու պատասխանատուներ փնտրել:
Նշենք, որ երեկ ԼՂՀ ՊԲ-ն հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասված է, որ հակառակորդի կողմն անցնելու պահը ամբողջությամբ բեմադրված է և չի համապատասխանում իրականությանը: