կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-19 12:49
Հասարակություն

Խոսքը նոր գազատարի մասին չէ, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ եղած գազատարներով հնարավոր է իրականացել առկա ծրագրերը. Փաշինյան

Խոսքը նոր գազատարի մասին չէ, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ եղած գազատարներով հնարավոր է իրականացել առկա ծրագրերը. Փաշինյան

Խոսքը նոր գազատարի մասին չէ, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ եղած գազատարներով հնարավոր է իրականացել առկա ծրագրերը. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե Իրանից Հայաստան գազի տարանցման պարագայում արդյո՞ք կստեղծվեն նոր գազատարներ:

Փաշինյանը լրագրողի պնդմանը, որ «ներկայիս գազատարների խողովակները Հայաստանի տարածք միայն մտնում են և դուրս չեն գալիս, քանի որ չունենք այդպիսի հնարավորություն», կատակով պատասխանեց. «Խողովակներն այսպիսի առանձնահատկություն ունեն` հա’մ մտնում են, հա’մ դուրս են գալիս: Այսինքն` նույն գործողությունը հնարավոր է անել միևնույն խողովակով»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ վերջերս իր` Իրան կատարած այցի ժամանակ հայտարարվել էր, որ գազի տարանցման հարցը քննարկվել է Ռուսաստանի և Վրաստանի հետ, վարչապետն ընդգծեց, որ Իրան կատարած այցից առաջ հեռախոսազրույցներ է ունեցել Վրաստանի վարչապետի, Ռուսաստանի և Թուրքմենստանի նախագահների հետ: «Ես նրանց տեղեկացրել եմ, թե ինչ հարցերի շրջանակ եմ պատրաստվում քննարկել Իրանում, քանի որ կարևոր է եղել նրանց մոտեցումը: Մասնավորապես` ինչքանով են Վրաստանը, Ռուսաստանն ու Թուրքմենստանը հետաքրքված  նման խոսակցությամբ: Նրանց հետ քննարկումների արդյունքում է նաև որոշվել, որ այս թեման Իրանում պիտի դառնա կարևոր կետերից մեկը: Այս քննարկումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չենք եկել դրական կամ բացասական եզրակացության: Մեր տրամադրվածությունը պիտի լինի հետևյալը` պետք է հնարավոր բոլոր ուղղություններով զարգացնենք համագործակցությունը թե’ Իրանի, թե’ Վրաստանի, թե’ Ռուսաստանի հետ, թե’ Եվրամիության, թե’ ԱՄՆ-ի հետ: Այսինքն` բոլոր ուղղություններվ պիտի նախաձեռնություններ ու գաղափարներ ունենանք, քանի որ պետք է արձանագրել, որ նման զարգացումներն էական են նաև մեր տարածաշրջանում կայունությունը և ինտեգրացիան ապահովելու առումով: Ուրախ եմ արձանագրել, որ կա հետաքրքություն, և այն միատեսակ ու միանման չէ: Մենք այս գործընթացում մեր բոլոր գործընկերների հետ ենք այդ քննարկումն անում և աշխատում ենք, որ մեր օրակարգն ու գործողություններն թափանցիկ լինեն նրանց համար»,- ասաց Փաշինյանը: