|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Երեկ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում «Երաժշտական շաբաթ Երեւանում» փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ «Դորիանս» ռոք խմբի համերգը:
Մինչ համերգի սկիզբը, անվանի շոումեն Էմիլ Կարատն այցելեց «Դորիանսի» գրիմանոց եւ զրուցեց Գոռ Սուջյանի հետ:
Կարատի հարցին, թե առաջին հերթին ինչ կաներ Սուջյանը, եթե մշակույթի նախարար լիներ, երգիչը պատասխանեց, թե պաշտոնանկ կլիներ: Իսկ հարցին, թե ի՞նչ կաներ Սուջյանը, եթե նախագահ լիներ, Սուջյանը պատասխանեց. «Մշակույթի նախարարին կազատեի պաշտոնից»:
Հանդիսատեսը նույնպես հնարավորություն ունեցավ իր հարցերն ուղղել Սուջյանին: Մանրամասները` տեսանյութում: