|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինը իր գործունեության մեջ չի տեսնում այնպիսի մի բան, որը կարելի էր փոխել կամ ուղղել: Այդ մասին նախագահը լրագրողներին հայտարարել է այսօր մամուլի ասուլիսի ժամանակ: Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է,որ անսխալական մարդ չկա:
«Ով մեղք չի գործել, թող առաջինը քար նետի ինձ վրա»,- նախագահը մեջբերել է Աստվածաշնչի հայտնի տողերը և ընդգծել, որ համակարգային սխալներ իր գործունեության ընթացքում թույլ չի տվել: «Եթե այդպիսի բան լիներ, ես այդ մասին կասեի»,- հայտարարել է նա:
Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանն ավելի լավ վիճակում է, քան Եվրոպան ու ԱՄՆ-ը: «Տեսեք` Եվրոպայում ռեցեսիա է, իսկ մեզ մոտ` աճ, համեստ, բայց աճ»,- ասել է նա: