|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ է տեղի ունենում գազի հանձնաժողովում, և արդյո՞ք պատրաստ է հանձնաժողովի եզրակացությունը:
Հիշեցնենք, որ երեկ այդ հարցը բարձրացրեց Նիկոլ Փաշինյանը` ասելով, որ եզրակացությունը դեռ չկա, ինչը ԱԺ կանոնակարգ-օրենքի խախտում է, իսկ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ եզրակացությունն առաջիկայում կբաժանեն պատգամավորներին:
Հարցին` եզրակացությունը բաժանե՞լ են պատգամավորներին, Արամ Մանուկյանը, ուսերը թոթվելով, պատասխանեց. «Գազի հարցերի հանձնաժողովի նիստ չի եղել: Եզրակացություն չենք տեսել: Վարդան Այվազյանն ո՞ւր է, նրանից հարցրեք»:
Նշենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը գազի հարցերով հանձնաժողովի նախագահն է, և' երեկ, և' այսօր նա բացակայում է նիստից: