|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արդեն հայտնել ենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ թուրքական «Անադոլու»-ի՝ կես ժամ տևած զրույցի ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկ ոլորտում համատեղ աշխատանքների կարևորությունը, ինչպես նաև անդրադարձել են Հայոց ցեղասպանության հարցին: Պուտինին հայտնելով, թե այդ հարցում «Թուրքիան կողմ է պատմությանը արդար հիշողության հեռանկարով մոտեցում ցուցաբերելուն», Էրդողանը դժգոհել է Հայաստանից «խաղաղության կոչերն անտեսելու, պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկին բացասական մոտեցում ցուցաբերելու» համար:
Ուշագրավ է, որ Պուտինի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում խոսք անգամ չկա Ցեղասպանության թեմայի մասին: Նշվում է միայն, որ կողմերը քննարկել են երկկողմ փոխհամագործակցությանը վերաբերող և էներգետիկ հարցեր, մասնավորապես՝ «Թուրքական հոսք» նախագիծը: