|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերի 10-ին Մոսկվայի Կրեմլի պետական պալատի համերգասրահում հանդես կգա իր՝ «Քաղաքապետը» մոնո-ներկայացմամբ։ Այս մասին հայտնել է Մարությանը՝ իր ֆեյսբուքյան էջում։
«Ռուսաստանում ապրող սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում եմ ձեզ, որ դեկտեմբերի 10-ին, Մոսկվայի Կրեմլի պետական պալատի համերգասրահում տեղի կունենա իմ՝ «Քաղաքապետը» մոնո-ներկայացման ռուսաստանյան պրեմիերան: Սկիզբը՝ ժամը 18:00-ին: Սիրով սպասում եմ մեր հանդիպմանը:
Հ.Գ. Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում, ինչպես նաև Եվրոպայում և ԱՄՆ-ում կայանալիք ներկայացումների մասին տեղեկատվությունը կհրապարակվի ժամկետների վերջնական հաստատումից հետո», - նշել է նա: