|
Փոխարժեքներ
16 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.18 |
| EUR | ⚊ | € 420.08 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 490.73 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղն աշխատանքային այցով գալիս է Երևան։ Այս տեղեկությունները պաշտոնապես հաստատել է նախագահի կայքը։
Պուտինը Երևանում է լինելու՝ ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու համար: Ըստ օրակարգի՝ քննարկվելու են ԵԱՏՄ առաջիկա աշխատանքները, հաջորդ տարվա ծրագրերը։ Նիստերին մասնակցելու են նաև Մոլդովայի նախագահը՝ որպես դիտորդ երկրի ներկայացուցիչ, ինչպես նաև Իրանի նախագահը և Սինգապուրի վարչապետը՝ որպես հարգարժան հյուրեր։
Պուտինի օրակարգում նախատեսված են նաև առանձին հանդիպումներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։