|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է պահպանել իշխանությունը 2024 թվականի ընտրություններից հետո` որպես ընդլայնված սահմանադրական լիազորություններով վարչապետ: Այդ մասին , ըստ Коммерсантъ-ի, գրում է Bloomberg-ը` իր աղբյուրներին հղումով:
Նշվում է, որ ՌԴ նախագահի օգնականները և խորհրդականները մտածում են 2021-ին Ընտրական օրենսգրքի փոփոխության մասին, որպեսզի վարչապետը կարողանա պահպանել վերահսկողությունը նորացված Պետդումայի նկատմամբ:
Կրեմլը, ըստ աղբյուրների, դիտարկում է սցենար, որի դեպքում վարչապետի սահմանադրական լիազորությունները կընդլայնվեն` ի վնաս նախագահի լիազորությունների: Դրա համար կպահանջվի Պետդումայի հավանությունը, այսինքն` «Եդինայա Ռոսիա»-ի մեծամասնության ձայնը:
Սակայն կան որոշակի բարդությունններ. կուսակցության վարկանիշը նվազել է, և այն կարող է չստանալ ընտրողների անհրաժեշտ աջակցությունը: