Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երեկ Ուկրաինայի կառավարությունը վերջնականապես հայտարարեց, որ հետ է կանգնում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից: Ուկրանիայի այս որոշումը ոմանց համար առավել քան սպասելի էր, ոմանց համար` իրոք, անակնկալ:
Yerkir.am-ի հետ զրույցում Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անդրեյ Սվինիխը, իհարկե, հրաժարվեց մեկնաբանել Ուկրանիայի ղեկավարության որոշման կապակցությամբ երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաները, դրանց հետեւանքները, բայցեւ վստահեցրեց. «Առաջին հերթին` Ուկրաինան սուվերեն պետություն է, և ես համոզված եմ, որ Ուկրաինայի ղեկավարությունն իր քաղաքականությունը կառուցում է` Ուկրաինայի ժողովրդի շահերից ելնելով: Տվյալ իրավիճակում այլ մեկնաբանություններ ուղղակի տեղին չեն»:
Դիտարկմանը, որ այսօր Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կարլ Բիլդտը «Թվիթերի» իր էջում գրել է, որ Ուկրաինան, նման որոշում կայացնելով, ուղղակի կոտրվեց Կրեմլի ճնշումից, ի՞նչ կարող է ասել այս կարծիքի վերաբերյալ, որին, ըստ էության, շատերն են համամիտ, Սվինիխը պատասխանեց. «Ոչինչ, ոչինչ: Ես խիստ կասկածում եմ, որ դա արդարացի գնահատական է»:
Հարցին` տարօրինակ չէ՞, որ վերջին պահին երկիրը փոխում է քաղաքական կուրսը, որի շուրջ այդքան երկար բանակցություններ էր վարել, Սվինիխը պատասխանեց. «Գիտեք, նման դեպքերի մենք հաճախ ենք հանդիպել: Իսկ այդ հարցի վերաբերյալ ես այժմ չեմ պատրաստվում որևէ մեկնաբանություն տալ»: