Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ խոսել է սահմանադրական փոփոխությունների մասին:
Նա նշել է, որ սահմանադրական փոփոխությունների կենտրոնական տեղում կառավարման համակարգի փոփոխությունն է, որից ածանցվում է համամասնական ընտրակարգն` ամբողջությամբ, և որ խորհրդարանական ընտրությունների հիմքը 100 տոկոսանոց ընտրական համակարգն է:
Սահմանադրական փոփոխությունների երկրորդ հստակ ազդակը քաղաքական համակարգի առողջացումն է, խոսքը վերաբերում է թե' ընդդիմություն-իշխանություն և թե' քաղաքական ուժերի դերակատարման մեծացմանը, այդ թվում` քաղաքական կուսակցությունների ներքին ժողովրդավարարական համակարգերի հզորացմանը, ֆինանսական առողջացմանը և քաղաքական ուժերի պատասխատավության հստակ ամրագրմանը:
Մյուս կարևոր ուղղությունը, ըստ Արծվիկ Մինասյանի, վերաբերում է քաղաքացիական հասարակությանը, մարդու իրավունքներին: Հաջորդ կարևոր ուղղությունը մարդու սոցիալական տնտեսական իրավունքների իրականացման մեխանիզմների ամրագրումն է` հռչակագրային նորմերից անցում կատարելով իրական մեխանիզմներին:
«Ցավում եմ, որ այս հարցերը չեն քննարկվում, ու հաճախ պրիմիտիվ մակարդակի վրա է դիտվում սահմանադրական փոփոխությունների հարցը, մինչդեռ` սահմանադրական փոփոխությունները, երբ ամբողջ ծավալով նայում ենք, մեր առօրյա կյանքն է, ահա` ինչու մեր քաղաքացիներից շատերը պրակտիկայում չեն պատկերացնում սահմանադրական փոփոխությունների դրական կողմը իրենց կյանքի համար: Այնինչ` եթե կյանքի կոչվեն սահմանադրական փոփոխությունները, քաղաքացին իր առօրյա կյանքում է զգալու դրա դրական ազդեցությունը: Մենք չենք էլ պնդում, որ, հանրաքվեի հաջորդ օրվանից սկսած, քաղաքացին սկսելու է լավ ու հարուստ ապրել, բայց սկսվում է գործընթաց, որտեղ քաղաքացին ինքն իրեն իրացված է զգալու, և դրա երաշխավորը կառավարման խորհրդարանական համակարգն է լինելու»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Մանրամասները` տեսանյութերում: