| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վրաստանը այն երկրներից է, որը Միացյալ Թագավորությունը դիտարկում է անվտանգ վայր արձակուրդի համար՝ որպես «օդային կամուրջ» գաղափարի մաս. նշվում է բրիտանական express.co.uk կայքի հոդվածում:
Ինչպես նշում է հոդվածի հեղինակ Դեյվիդ Մադդոքսը՝ բրիտանական նախարարները ճնշման տակ են արտասահմանյան կառավարությունների կողմից՝ կարանտինային կանոնները վերանայելու համար, որպեսզի բրիտանացիները կարողանան այս ամառ իրենց արձակուրդներն անցկացնել արտերկրում:
«Իսպանիան և Ֆրանսիան ասում են, որ կցանկանան հաջորդ տարի տեսնել ճանապարհորդների Միացյալ Թագավորությունից, իսկ Բորիս Ջոնսոնը քննարկում է «օդային կամուրջ» գաղափարը՝ բրիտանացիների համար անվտանգ հանգստություն ապահովելու համար: Վրաստանը, որն ունի նոր կորոնավիրուսով վարակվածության նվազագույն մակարդակ, վերջերս մտել է նման երկրների ցանկում և այս տարի հույս ունի զբոսաշրջության կապիտալիզացիայի», - ասվում է հոդվածում:
Հոդվածում նշվում է, որ 2019 թվականին Վրաստան են այցելել են 9,4 միլիոն արտերկրյա ճանապարհորդներ, որոնց արդյունքում Վրաստանը դարձել է աշխարհի ամենաարագ զարգացող զբոսաշրջային վայրը:
«Վրաստանը միջազգային ճանաչում է ձեռք բերել` կորոնավիրուսի դեմ արդյունավետորեն արձագանքելու համար: Աշխարհը կարող է համոզվել Վրաստանի հնարավորությունների մեջ, քանի որ միջազգային ճանապարհորդներն ու առանց սթրեսի հանգստի սիրահարները մեզ մոտ կհանդիպեն իսկական դրախտի: Կառավարությունը կշարունակի աջակցել զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտին՝ հյուրերի խնամքի ամենաբարձր մակարդակը պահպանելու համար, միևնույն ժամանակ պահպանելով տուրիստական ոլորտում աշխատատեղերը», - Գեորգի Գախարիային է մեջբերում կայքը: