| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայտնի է, որ ԲՀԿ Աբովյանի տարածքային կառույցը ստացել է Աբովյանի քաղաքային համայնքի ԲՀԿ անդամ ավագանիների դիմումները` կուսակցությունում իրենց գործունեությունը դադարեցնելու մասին: Yerkir.am-ը փորձեց ճշտել, թե ինչո՞ւ են դուրս եկել ԲՀԿ-ից և արդյո՞ք որևէ այլ կուսակցության են պատրաստվում անդամագրվել:
Գեղաշեն համայնքի ղեկավար Արմեն Հովհաննիսյանն ասաց. «Էս խառը պահին էդ ի՞նչ հարց ես տալիս, հլը նոր դուրս ենք եկել: Առայժմ ուրիշ կուսակցության անդամագրվելու մտադրություն չունենք»: Մեր հարցին, թե, այնուամենայնիվ, ի՞նչ դրդապատճառներով լքեց ԲՀԿ-ն պատասխանեց. «Ինձ տենց հարցեր մի տվեք, էլի»:
Գեղարդ համայնքի ղեկավար Իշխան Թառոյանը այն հարցին, թե ինչո՞ւ է լքել ԲՀԿ-ն, զայրացավ. «Ինչի՞ համար ես հարցնում, քո ի՞նչ գործն ա, ոչ մեկին չի վերաբերում, դա իմ անձնական գործն ա»: Մեր հարցին, թե ինչո՞ւ է այդքան զայրանում հարցերից, Իշխան Թառոյանը պատասխանեց. «Որովհետև տեղին հարց չես տալիս»:
Մայակովսկի համայնքի ղեկավար Վահագն Բարսեղյանը նույն հարցին այսպես պատասխանեց. «Դա հեռախոսի բան չի»: