Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկուս ու կես ժամ տևած հանդիպումից հետո ավարտվեց եռյակի` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» պատգամավորների նիստը:
Նիստից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, պատասխանելով հարցին, թե եռյակի կուսակցությունների առաջնորդները մասնակցելո՞ւ են հոկտեմբերի 10-ին կայանալիք համապետական հանրահավաքին, ասաց, որ իրենք նիստի ժամանակ քննարկել են այդ հարցը: «Այն, որ լիդերները լինելու են հանրահավաքին, միանշանակ է: Մենք այս պահին քննարկում ենք, թե առաջնորդները որ պահին են միանալու հանրահավաքին: Չի բացառվում, որ ամսի 10-ին մասնակցեն, և չի էլ բացառվում, որ հետո մասնակցեն, քանի որ հանրահավաքը մեկը չէ, այն էլի է լինելու»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ նիստի ժամանակ իրենք քննարկել են վաղը Գյումրիում կայանալիք հանրահավաքին վերաբերող կազմակերպչական հարցեր:
«Քննարկել ենք 12 կետերի վերաբերյալ քառյակի հայտարարությունը, որը հրապարակվելու է հանրահավաքի օրը»,- ասաց Ստեփան Մարգարյանը և հավելեց, որ անդրադարձել են հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքի կազմակերպչական և քաղաքական օրակարգի վերաբերյալ հարցերի:
Ի դեպ, Ստեփան Մարգարյանը նշեց, որ քաղաքական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր դեռ քննարկման կարիք ունեն, որն իրենք կավարտեն հոկտեմբերի 9-ին սպասվող` եռյակի հերթական նիստի ժամանակ: