կարևոր
2347 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-13 10:41
Քաղաքական

Այս պահին Ներքին Հանդում կրակոցներ չկան, իրավիճակը հանգիստ է․ գյուղապետ

Այս պահին Ներքին Հանդում կրակոցներ չկան, իրավիճակը հանգիստ է․ գյուղապետ

Ժամը 10։30-ի դրությամբ՝ Սյունիքի մարզի Ներքին Հանդ վարչական շրջանում իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։

Այս մասին Yerkir.am-ին փոխանցել է Ներքին Հանդ համայնքի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։ Հարցին՝ ինչ զենքով էին կրակում ադրբեջանցիները, գյուղապետը պատասխանեց՝ տեղյակ չէ, այդ մասին պաշտպանության նախարարությունը պիտի ասի, իսկ դիրքերի մասին հավելեց՝ բավական մոտ են գյուղին։

Նա ավելի վաղ նշել էր, որ Գյուղից կանանց ու երեխաներին տարհանելու հրահանգ չեն ստացել։ «5 օր առաջվա իրավիճակ է` հանգիստ, խախանդ, բայց ինչ իմանաս կես ժամ հետո ի՞նչ կանեն»:

Հիշեցնենք` փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ։