Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հուլիսի 7-ին կայանալիք` Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն նաև հայեր. տեղեկացնում է «Ակօս»-ը:
Արդեն ավարտվել է իշխող «Արդարություն և զարգացում», ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություններից պատգամավորի թեկնածության դիմումներ ներկայացնելու ժամկետը:
Հայերը հիմնականում իրենց թեկնածությունն են առաջադրել քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից: Ամենայն հավանականությամբ, սույն կուսակցության պատգամավոր կդառնա Եշիլքոյի հայկական դպրոցի հիմադիր-ներկայացուցիչ Կարո Փոլադյանը: Պատգամավորի թեկնածուներից են նաև Մուշի հայկական միության փոխնախագահ Նվարդ Բաքըրջըօղլուն և օճառագործ Զեքերիա Սաբունջուն:
Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից իր թեկնածությունն է առաջադրել Սուրբ Հակոբ եկեղեցու հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար և հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիյանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Թալին Էրգյունեշը, ով ընտրվելու դեպքում կդառնա Թուրքիայի խորհրդարանի առաջին հայ կին պատգամավորը:
Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունից երկու հայ է թեկնածություն առաջադրել` լրագրող Մարգար Եսայանը և Ս. Փրկիչ հիվանդանոցի նախագահի օգնական Հերման Բալիյանը:
Նշենք, որ պատգամավորի թեկնածության դիմումներն ամենաշատը ներկայացվել են Էրդողանի կուսակցությունից՝ 6223 մարդ: