կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-07 10:34
Հասարակություն

Առաջին հերթին կոտորեցին Եդեսիայի հարուստ և մտավորական այրերին

Առաջին հերթին կոտորեցին Եդեսիայի հարուստ և մտավորական այրերին

Աղբյուրը՚ armeniangenocide100

 

Խանում Թոփչյանի վկայությունը

Եդեսիա


Խանում Թոփչյանը Ցեղասպանությունից հետո պատմել է, որ առաջին հերթին հավաքել և կոտորել են Եդեսիայի հարուստ և մտավորական տղամարդկանց: 17-ամյա Խանումը քարավանի հետ ճանապարհ է ընկնում և 3 ամսվա տանջանքներից հետո հասնում Դեր Զորի անապատ: Քաղաք մտնելն արգելված է եղել հայերի համար: Ստիպված մնում են անապատում: Այնուհետև թուրքերը սկսում են խումբ-խումբ բաժանել հայերին ու սպանել. ոմանց խեղդում են Եփրատի ջրերում, ոմանց՝ վառում, մյուսներին էլ կացնահարում:


Առաջին առթիւ Եդեսիոյ հարուստ եւ մտաւորական այրերը կը հաւաքեն ու կը ջարդեն։ Մնացեալները կը հաւաքեն երեք շէնքերու մէջ։ 17 տարեկան Խանումը կարաւանին հետ ճամբայ կ՚ելլէ եւ երեք ամիս տաժանելի թափառումներէ ետք Տէր Զօր կը հասնի։ Քաղաք մտնելն արգիլուած է։ Կը մնան անապատին մէջ։ Յաջորդ օրը կը հաւաքեն ծերերը, տկարները եւ հիւանդները, կը տանին Եփրատի բացերը եւ կը խեղդեն։ Մնացեալները կը տանին Սնարվայ գիւղը, ուր նաեւ ուրիշ հայ գաղթականներ հասած էին:

 

Կը յայտարարուի, թէ ներում եկած է բոլորին։ Սակայն, անոնք կը տարուին Սուվար, ուր այրերը բաժնելով իրենցմէ, կը տանին ու կը մորթեն։ Մնացեալները մէկ շաբաթ հետիոտն ճամբորդելով անապատին մէջ կը տանին Շետտատէ։ Հոս ջարդ կու տան հայ աքսորեալներուն։ Երբ կարգը կու գայ մնացեալ տասնեակ մը անձերուն, որոնց մէջն էին Խանումը, երկու քոյրերն ու մայրը, արագավազ ձիաւոր մը կու գայ եւ ջարդը կը կեցընէ։


Շատ նեղութիւններով քարշ կու տան իրենց կեանքը։ Օր մը պատանի ձիաւոր մը կու գայ եւ Խանումն ու երկու քոյրերը իր տունը կը տանի։ Քանի մը ամիս ետք Խանում կը լսէ, թէ մայրը սպաննած են։ Քոյրը կը մահանայ եւ զինք ազատող պատանին կ՚ամուսնանայ իր հետ։

 

Լեւոն Մեսրոպ [Լեւոն Տէր Մեսրոպեան], «Ապրի 24 Մեծ Եղեռնէն Վերապրողներու Վկայութիւններ», «Զարթօնք» օրթ., 1975։ (Տե՛ս Վկայարան Հայկական ցեղասպանութեան, գիրք Ա., պատրաստեց` Յարութիւն Իսկահատեան, Պէյրութ, 2010, էջ 114 -115): 

 

Խանում Թօփճեան (եդեսիացի), «Զարթօնք» օրթ., 18 եւ 19 Ապրիլ 1975։