կարևոր
1954 դիտում, 2 ամիս առաջ - 2024-02-13 10:33
Քաղաքական

Այն, ինչ հիմա Ադրբեջանը անում է Սյունիքի առաջնագծում, առաջին հերթին հոգեբանական թեստ է մեծ պատերազմից առաջ․ Հոխիկյան

Այն, ինչ հիմա Ադրբեջանը անում է Սյունիքի առաջնագծում, առաջին հերթին հոգեբանական թեստ է մեծ պատերազմից առաջ․ Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այն, ինչ հիմա Ադրբեջանը անում է Սյունիքի առաջնագծում, առաջին հերթին հոգեբանական թեստ է մեծ պատերազմից առաջ։

1․ Նախ Հերքին Հանդի դիրքերի մոտ սադրում են, որ մեր զորքը կրակի, դա նկարում ու լայնորեն տարածում են' ստեղծելով առիթ։

2․ Ապա հասնում են նրան, որ Հայաստանի տխմար կառավարությունը խոստանում է պատժել հայ զինվորներին։

3․ Հետո թշնամին բոլոր փաստերը ձեռքին' կրակում է մեր դիրքերի վրա և սպանում առնվազն 2 հայ զինվորի։

4․ Այդկերպ Ադրբեջանը փորձում է մեծ հարձակումից առաջ հայկական բանակում ու հանրության մեջ ձեւավորել մի մտածողություն, որ չի կարելի կրակել Ադրբեջանի զորքի ուղղությամբ, եթե նույնիսկ Ադրբեջանն ինքը կրակ է բացել։ Այլապես հայ զինվորները կպատժվեն Հայաստանի իշխանության կողմից և հետո կսպանվեն Ադրբեջանի կրակից։

Կարևոր է, որ Ադրբեջանի այսպիսի ամեն փորձի ժամանակ մերոնք հնարավորինս շատ մարդկային ու զինտեխնիկայի կորուստներ պատճառեն թշնամուն, որ նրա ամեն հարձակում ցավոտ լինի հենց իր համար։ Դա բումերանգի էֆեկտ կունենա թշնամու համար, նաև կհետաձգի թշնամու կողմից մեծ հարձակումը»։