|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Օրեր առաջ ևս մեկ տարեց է ինքնասպանություն գործել` կախվելու միջոցով, այս անգամ՝ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում: Ինչպես yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից, դեպքը տեղի է ունեցել մայիսի 7-ին: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի առթիվ Կոտայքի մարզի Հրազդանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ինքնասպանություն գործածը 87-ամյա Ծիրան Գրիգորյանն է: Yerkr.am-ի տեղեկություններով` նա ապրում էր ընտանիքի հետ՝ սոցիալական ծանր պայմաններում: Նախնական վարկածի համաձայն` ինքնասպանություն գործելու պատճառը եղել են սոցիալական ու ընտանեկան խնդիրները:
Ի դեպ, մեր տեղեկություներով, վերջին մեկ տարվա ընթացքում այս գյուղում 3 տարեց է ինքնասպանություն գործել: Ընդամենը մեկ ամիս առաջ էլ մարզի Ծաղկաձոր քաղաքում կախված էին գտել 67-ամյա Կոլյա Ռոմանովին: