|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղում դեկտեմբերի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել: Գյուղի բնակչուհի 27-ամյա Գայանե Պողոսյանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Համագյուղացիների պատմելով կինը մի քանի ամիս է, ինչ բաժանվել էր ամուսնուց և հայրական տանն էր ապրում: Ամուսինը նրանից հրաժարվել էր, թույլ չէր տալիս հանդիպել կամ տեսակցել երեխաներին: Մահացած կնոջը' Գայանեին, բնութագրում են դրական, երեխաներին նվիրված մայր: Կնոջը հայտնաբերել են հարազատները' սենյակում կախված: