| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ըստ shamshyan.com-ի` այսօր՝ հուլիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
«Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին Աշտարակի հիվանդանոցի հերթապահ խումբը ահազանգել է, որ կանչով մեկնել է Աշտարակ քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկը, որտեղ տանը հայտնաբերել են կախված տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածտոնի մարզային քննչական վարչության քննչական խումբը՝ վարչության պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ: Նշված հասցե է ժամանել նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ, 41-ամյա Գ. Մ.-ն է, ով կախվելու եղանակով ինքնասպան է եղել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս ամուսնացած էր, ուներ 3 երեխա՝ 2 աղջիկ, 1 տղա: Հարևանների շրջանում նա բնութագրվում էր որպես դրական, հավասարակշռված անձնավորություն, ով զբաղվում էր քարտաշությամբ: Փաստի առթիվ մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում»,- կարդում ենք կայքում: