|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղում: Գյուղի տներից մեկին կից անասնագոմում կախված վիճակում հայտնաբերել են 27-ամյա բնակչուհու դին: Նախնական տեղեկություններով` նա ինքնասպանություն է գործել: Yerkir.am-ի տեղեկություններով՝ կինը երեք երեխաների մայր էր: Նա ապրում էր ամուսնու ընտանիքի հետ: Ամուսինը հիմնականում արտագնա աշխատանքի էր մեկնում:
Դեռևս հայտնի չէ ինքնասպանության դիմելու պատճառը: Դեպքի կապակցությամբ նշանակվել է դատաբշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: