|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախում այս օրերին գերակտիվացել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
Վերջինս պարբերաբար հանդիպումներ է ունենում Արցախի քաղաքական տարբեր ուժերի հետ, նրանց հետ տարբեր հարցերով բանակցություններ է անցկացնում, անգամ դպրոցներ է այցելում, ուսուցիչների հետ հանդիպում, թեեւ շատ դեպքերում մերժումներ է ստանում. քաղաքական շատ ուժեր չեն ցանկանում նրա հետ հանդիպել, քանի որ Արցախում վերջինս համարվում է Նիկոլ Փաշինյանի մարդը:
Ավելին՝ տեղեկացանք, որ վերջերս անգամ դպրոցներից մեկում է միջադեպ եղել: Բաբայանը գնացել է, որպեսզի հանդիպի ուսուցիչների հետ, սակայն կտրուկ մերժել են նրան, չեն ցանկացել հանդիպել նրա հետ:
Արցախցիների մոտ տպավորություն է, որ Բաբայանը ընտրությունների է նախապատրաստվում, իր համար այսպիսով ընտրազանգված է փորձում հավաքել, անգամ տարբեր բնակավայրերում երեք ամիս ժամկետով գրասենյակներ է վարձակալել, որոնք իր համար շտաբ են ծառայում:
Թե ինչու է Բաբայանը ընտրությունների հույսեր փայփայում, անհասկանալի է, բայց այն, որ վերջինս հատկապես պատերազմից հետո անցանկալի անձ է այնտեղ, փաստ է:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում