կարևոր
5254 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-24 23:23
Հասարակություն

Անհրաժեշտ է անհապաղ համախմբել ջանքերը թե՛ Հայաստանի ներսում, թե՛ դրսում՝ կանխելու նոր ողբերգությունը. Սամվել Կարապետյան

Անհրաժեշտ է անհապաղ համախմբել ջանքերը թե՛ Հայաստանի ներսում, թե՛ դրսում՝ կանխելու նոր ողբերգությունը. Սամվել Կարապետյան

Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը նշում է, որ անհրաժեշտ է անհապաղ համախմբել բոլոր ջանքերը թե՛ Հայաստանի ներսում, թե՛ դրսում՝ կանխելու նոր ողբերգությունը։ Այս մասին Sputnik Արմենիա-ի փոխանցմամբ ասվում էԿարապետյանի հայտարարությունում:

«Առաջին հերթին մենք ինքներս պետք է սթափ գնահատենք, թե կոնկրետ ինչ սխալներ են արվել այս տարիների ընթացքում, որոնք այսօր մեր երկիրը հասցրել են գոյաբանական ճգնաժամի։ Պետք է գիտակցել և ընդունել սեփական սխալները ու չգնալ մեղադրանքների և քննադատության ճանապարհով։

Սարսափելի խորհրդանշական է, որ այսօր մենք կրկին կանգնած ենք հնարավոր նոր ողբերգության շեմին։ Ավելի քան երեք ամիս է, ինչ արցախահայությունը արգելափակվել և պարբերաբար ահաբեկչության է ենթարկվում Ադրբեջանի կողմից»,- ասել է Կարապետյանը։

Սամվել Կարապետյանը նաև նշել է, որ որպես Հայաստանի քաղաքացի՝ շարունակելու է լինել իր ժողովրդի կողքին և գործադրել բոլոր ջանքերը՝ երկրի կայուն և անվտանգ ապագայի համար։ Նա նշել է, որ իր միակ նպատակը Հայաստանի բարգավաճումն է, որն անհնար է առանց համընդհանուր կոնսոլիդացման։

«Այսօրվա տարանջատման հռետորաբանությունը կարող է ճակատագրական լինել մեր երկրի, մեր ժողովրդի համար։ Ուստի այս պահին կարևոր է համախմբվել, համատեղել բոլոր ջանքերը` կանխելու նոր սեւ էջերը մեր երկրի պատմության մեջ»,- հայտարարել է Սամվել Կարապետյանը։