Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Պռոշյան գյուղի բնակիչ Ա.Թադևոսյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: 2015 թվականի մարտի 3-ին` ժամը 14:05-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Կոտայքի Պռոշյան գյուղից բուժօգնության է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ, 1982 թ. ծնված Ա.Թադևոսյանը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատվ-քննչական խումբը: Դեպքի վայրում` Պռոշյան գյուղի Անդրանիկ և Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող Կարոտ Մկրտչյանի անվան պուրակի ձախ հատվածում, կատարված զննությամբ հայտնաբերվել է արնանման հետք, 5 հատ պարկուճ և մեկ գնդակ: Նկատի ունենալով, որ դեպքի հիման վրա նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու հիմքեր` Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի առաջին մասով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտելու, առաջ քաշված վարկածներն ստուգելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ: