|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Հոկտեմբերի լույս 29-ի գիշերը անհայտ անձանց մի խումբ, դիմակավորված, հարձակվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի (Բլեյանի դպրոց) Մայր դպրոցի վրա:
Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: Այս մասին yerkir.am-ին հայտնեց ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը: Նա հայտնեց նաև, որ դիմակավորված հանցագործներին դեռ չեն հայտնաբերել:
Նշենք, որ մինչ այդ դպրոցի պահակը` Յուրա Ստեփանյանը, հայտնել էր, որ տեսել է ավազակներից երեքին:
Ըստ նախնական տեղեկությունների` հանցավոր խումբը կոտրել է դպրոցի պատուհանի ապակին եւ թափանցել շենք: Պահակը կանխել է նրանց առաջխաղացումը եւ հասցրել զգուշացնել դպրոցի փոխտնօրենին, որն էլ, իր հերթին, դիմել է ոստիկանություն: