Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Օգոստոսի 26-ին` ժամը 08.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի առաջնային պատի և կրծքավանդակի թափանցող վերքերով իրենց մոտ է ընդունվել 1948 թ. ծնված Համլետ Մ.-ն, որը ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը` ժամը 07.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 9 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, Համլետ Մ.-ին դանակահարել է 1950 թ. ծնված Վարազդատ Ա.-ն (1970 թ.-ից հաշվառված է Լոռու մարզի ՀՆԴ-ում` շիզոֆրենիա ախտորոշմամբ): Նրա կնոջից ընդունվել է հաղորդում: Վարազդատ Ա.-ին տարել են քննչական բաժանմունք: Դանակն առգրավված է: Նույն օրը` ժամը 13.10-ին, քննչական բաժանմունքից ստացվել է գրություն, որ փաստի առթիվ հարուցվել է քր. գործ` ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Վարազդատ Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: