|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի Նոր Նորք-ի 7-րդ զանգվածում ծեծելով ազատամարտիկ Վարդան Թումանյանին սպանած՝ «Ջունգլ» մականունով Գևորգ Սարգսյանը քրեակատարողական հիմնարկում կոտրել է իր երկու ոտքը և հիմա գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում: Այս մասին մեզ տեղեկացնելով՝ ազատամարտիկի քույրը՝ Մարիետա Թումանյանն ասաց, որ այդ տեղեկությունն իրեն փոխանցել են քրեակատարողական հիմնարկից: Տիկին Մարիետան վստահ է, որ Ջունգլը դա միտումնավոր է արել, որպեսզի փոխի գործի ընթացքը:
«Այդ կենդանին միտումնավոր է կոտրել ոտքերը, որպեսզի փոխի գործի ընթացքը, գործն այլ ուղղությամբ տանի։ Սրանից հետո ինքը դրանով ցույց կտա, որ իր այդ «ինվալիդ» կարգավիճակով չի կարող լիարժեք մասնակցել քննությանը: Իր այդ կարգավիճակն էլ կդիտվի մեղմացուցիչ հանգամանք, ու նրան ազատ կարձակեն, պատիժը պայմանական կտան», -կարծիք հայտնեց տիկին Մարիետան՝ հավելելով, որ Ջունգլի այդ արարքում ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ եթե նա ընդունակ է օրը ցերեկով բնակելի շենքի բակում իր հոր և եղբոր հետ ծեծելով մարդ սպանել, ապա կարող է և բանտում չփտելու համար կոտրել ոտքերն ու մեղմացնել պատիժը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: