|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մարդու իրավունքների պաշտպանի ազատազրկվածների հարցերով խորհրդական Երանուհի Թումանյանցը և Արագ արձագանքման բաժնի պետ Անդրեյ Աղամալյանը քիչ առաջ այցելեցին ձերբակալվածների պահման վայրում գտնվող Վոլոդյա Ավետիսյանին: Նրա հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում Վ. Ավետիսյանը որևէ բողոք չներկայացրեց, նշեց, որ ձերբակալումը կապ չունի իր՝ վերջին շրջանում ծավալած հասարակական ակտիվ գործունեության հետ և հավաստիացրեց, որ իր նկատմամբ որևէ ճնշում չի գործադրվել: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից:
Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացան ձերբակալման արձանագրությանը, մնացած փաստաթղթերին՝ փաստելով դրանց իրավաչափությունը: Միաժամանակ, Վ. Ավետիսյանին պարզաբանեցին իր իրավունքները և առաջարկեցին անհրաժեշտության դեպքում դիմել Պաշտպանի աշխատակազմ: