| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կիրառվել է անհետաձգելի միջամտության որոշման 2 տեսակի սահմանափակում, որը հանցագործության կատարման հնարավորության ռիսկը էապես նվազեցրել է, բացի այդ` չի եղել նաև փախուստի վտանգ, ինչից ելնելով էլ` ձերբակալում չի իրականացվել. իր ֆեյսբուքյան էջում գրել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը` պարզաբանելով, թե ինչու չի ձերբակալվել 20-ամյա կնոջը ծեծելով սպանելու մեջ կասկածվող տղամարդը:
«Վերջին ժամանակներս տարբեր քաղաքացիների կողմից շաhարկվում է բռնություն գործադրած անձի նկատմամբ ոստիկանության կողմից մեղմ վերաբերմունք դրսևորելու հանգամանքը, ինչը ըստ իրենց նպաստում է այդ բռնությունների շարունակականությանն ու անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը:
 
 Մասնավորապես խոսքը գնում է 11.11.2018թ. քաղ. Ի.Նունուշյանի կողմից կնոջը՝ Ք.Իսկանդարյանին ձեռքով հարվածներ հասցնելու դեպքին, ինչի կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ հետաքննության տեսուչներն անձի ձերբակալում իրականացնում են այն դեպքում, երբ անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կամ կատարելուց հետո նրա փախուստը կանխել:
 
 Տվյալ դեպքում, ոստիկանության Շենգավիթի բաժնի իրավասու ծառայողների կողմից Ի.Նունուշյանի նկատմամբ ընտանիքում բռնության կանխարգելման ՀՀ օրենքի համաձայն՝ կիրառվել է անհետաձգելի միջամտության որոշման 2 տեսակի սահմանափակում, որը հանցագործության կատարման հնարավորության ռիսկը էապես նվազեցրել է, բացի այդ չի եղել նաև փախուստի վտանգ, ինչից ելնելով էլ ձերբակալում չի իրականացվել: 
 
 Ընտանքիում բռնության յուրաքանչյուր դեպք գտնվում է ՀՀ ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում և ՀՀ ոստիկանությունը պատրաստակամությամբ իրականացնում է իրեն օրենքով վերապահված գործառույթները՝ ընտանիքում բռնության դեպքերը կանխարգելելու համար»,- պարզաբանում է Դուրյանը: