կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-02 10:28
Հասարակություն

Միայն մայրն է միշտ աղոթում, իր զինվորին անվերջ սպասում. դիվեսիայի հետևանքով զոհված զինծառայողի վերջին գրառումը

Միայն մայրն է միշտ աղոթում, իր զինվորին անվերջ սպասում. դիվեսիայի հետևանքով զոհված  զինծառայողի վերջին գրառումը

Արդեն հայտնել ենք, որ փետրվարի 28-ին Ադրբեջանը դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձն է կատարել ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ: Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ` 1979թ. ծնված Արտակ Սեդրակի Աղեկյանը եւ 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը:

 

Yerkir.am-ի տեղեկություններով` Հայկ Բարոյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքից է: Yerkir.am-ի հետ զրույցում Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը հայտնեց, որ դիակի դատաբժշկական փորձաքննություն է նշանակված, որից հետո միայն պարզ կդառնա, թե Հայկը մարմնի որ հատվածում է վնասվածք ստացել: Նրա խոսքով` զինծառայողի հոգեհանգիստն, ամենայն հավանականությամբ,  տեղի կունենա վաղը:

 

Հայկն իր սոցիալական ցանցի էջում դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին մի գրառում էր կատարել. «Պոստում կանգնած տխուր-տրտում, միայն մեկն է առաջնորդում, միայն մայրն է միշտ աղոթում, իր զինվորին անվերջ սպասում…»:

 

  Լուսանկարները` Հայկի սոցցանցի էջից: