կարևոր
1978 դիտում, 6 ժամ առաջ - 2025-07-22 10:05
Քաղաքական

ՔՊ-ում աղոթում ու հրաշքի են սպասում․ «Հրապարակ»

ՔՊ-ում աղոթում ու հրաշքի են սպասում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ՔՊ-ում շատերն աղոթում են, որ Փաշինյանը մի հրաշքով փոշմանի Եկեղեցին զավթելու մտքից, եւ իրենք ստիպված չլինեն դուրս գալ փողոց, գրավել Մայր Աթոռը։

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը»... «Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահովությամբ եւ պատրաստվեք մեծ հոգեւոր հանդիպմանն Էջմիածնի կենտրոնական հրապարակում»:

Պարզ է, որ ինքն անձամբ է ղեկավարելու դեպի Վեհարան արշավը, եւ սա ոչ այնքան արշավ է կաթողիկոսի դեմ, որքան իր թիմի համար թեստ, որ հասկանա, թե որքան է իր վարկանիշը, եւ ինչքանով են պատրաստ ցանկացած խելահեղության` իր կոչով:

Նաեւ տեսնի, թե կարողանալո՞ւ է վերարտադրվել 2026-ին, ժողովուրդը կգնա՞ իր հետեւից, թե՞ միայն կերակրատաշտով իրեն կապվածներն են հետեւելու:

Ի դեպ, ՔՊ-ի ողջամիտ թեւը չի հավատում, որ շեֆը կգնա նման արկածախնդրության: Նրանցից մեկը մեզ ասաց, թե Նիկոլն էլ գիտի, որ Եկեղեցու աջակիցները բազմապատիկ շատ են իր ունեցած ռեսուրսից, չնայած բյուջեն իր ձեռքում է, եւ այդքան լծակներ ունի:

Ասաց, որ նա գիտի, թե իր քայլն ինչքան ծանր կարող է նստել իր վրա, իսկ նման գրառում արել է, որ ժողովրդին շեղի ՀՀ անվտանգության հետ կապված ոչ ցանկալի զարգացումներից, միջանցքի մասին Ալիեւի հայտարարություններից, որոնցից հասկանալի է, որ ոչ թե Զանգեզուրի ճանապարհ, այլ միջանցք է լինելու»: