կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-28 11:15
Աշխարհ

Հնարավոր է՝ Նեմցովին խանդի հողի վրա են սպանել

Հնարավոր է՝ Նեմցովին խանդի հողի վրա են սպանել

ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ Բորիս Նեմցովի սպանությունը կարող է լինել կենցաղային հողի վրա կամ կապված լինել կուսակցության ներսում տարաձայնությունների հետ: Այդ մասին նա ասել է  LifeNews-ի եթերում:

 

«Ես չեմ բացառում նաև կենցաղային վարկածը: Նրա կողքին եղել է գեղեցիկ երիտասարդ աղջիկ: Նա Ուկրաինայից է, մոդել է, հնարավոր է` նրա ընկերը, երկրպագուն իմացել է, որ նա մեկնել է Մոսկվա, և որոշել է վրեժ լուծել: Կենցաղային  վարկածը չի կարելի բացառել: Մյուս կողմից՝ դա կարող է կապված լինել ներքին կուսակցական խնդիրների հետ: Նեմցովի և Կասյանովի միջև հակամարտություն էր գնում իշխանության համար` թե նրանցից ով է լինելու առաջին դեմքը...»,- ասել է Ժիրինովսկին: