| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ուրբաթ գիշերը Մոսկվայի կենտրոնում սպանել են ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին։ Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Գրոհն իրականացրել է մեկ մարդ, ով դուրս է եկել սպիտակ մեքենայից և թիկունքից չորսից֊յոթ գնդակ արձակել Նեմցովի վրա այն պահին, երբ ընդդիմադիր գործիչը, մի երիտասարդ կնոջ ընկերակցությամբ, անցնում էր Բոլշոյ Զամոսկվորեցկի կամրջով։
Սպանությունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 23:40-ի սահմաններում։
Ռուսաստանյան «lifenews.ru»-ի հաղորդմամբ` Բորիս Նեմցովի սպանության ականատես է դարձել Ուկրաինայի 23-ամյա քաղաքացի, մոդել Աննա Դուրիցկայան, որի հետ Նեմցովը մոտ հարաբերություններ է ունեցել:
Բորիս Նեմցովի սպանության փաստով Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվա քաղաքի գլխավոր քննչական վարչության կողմից քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի՝ «սպանություն» և «զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածներով:
Պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին և հայտարարել, որ Բորիս Նեմցովի սպանությունը խիստ սադրիչ բնույթի պատվերով սպանության հատկանիշներ ունի:
Բորիս Նեմցովը ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, անխնա քննադատում էր Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը, հատկապես` Ուկրաինայի հետ կապված: